Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած անձ՝ քաղաքացի Լյովա Երիցյանը, իր դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 210,4քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /քաղաք՝ Արթիկ/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0153-0258 կադաստրային ծածկագրով 0,00751 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված210,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /քաղաք՝ Արթիկ/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0153-0258 կադաստրային ծածկագրով 0,00751 հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 24112022-08-0012, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Տոնականյան փողոց 22/1) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով 706370 (յոթ հարյուր վեց հազար երեք հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ վաճառքի գնով օտարել կառուցապատողին՝ Լյովա Երիցյանին, /ծնված 15 օգոստոսի 1955թվականին, անձնագիր AU 0499889, տրված 16 նոյեմբերի 2021թվականին/:
2. ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
1)Որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ