Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արտակ ՀամլետիՀարությունյանի 2022 թվականի հունիսի 01-ի N 2512 դիմումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման /N 23072020-08-0038/ վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Փոփոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 8/1 հասցեի 2006թվականի մարտի 10-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման /N 23072020-08-0038/ վկայականով հողամասի սահմանների մեջ ընդգրկված Արտակ Համլետի Հարությունյանին պատկանող էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ-ենթակառուցվածքների նպատակային նշանակությամբ 0,04249հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ-ենթակառուցվածքների նպատակային նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակության կոմունալ ենթակառուցվածքներից փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Արտակ Համլետի Հարությունյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: