Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի/աճուրդի կազմակերպիչ/՝ աճուրդի արդյունքների մասին 19.07.2022 թ. եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 1999 թվականին թողարկված Lexus RX300, h/հ 181 ԼԼ 70 մակնիշի մարդատար ավտոմեքենան 1 244 250 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղի, 1փ., 4-րդ փկղ., տ. 14 հասցեի բնակիչ Հովհաննես Դերենիկի Զաքարյանին:
2. Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման: