Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 130-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 130-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1,22152 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 08-046-0120-0039 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման  47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի բ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և  2023 թվականի օգոստոսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 15082023-08-0023 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

                           ՈՐՈՇՈՒՄ  Է`

1. Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի օգոստոսի 15-ի անշարժ   գույքի  նկատմամբ   իրավունքների պետական գրանցման N15082023-08-0023 վկայականով  փաստագրված 1,22152հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու  նպատակով  վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:

2. Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1հա-ի համար 6150(վեց հազար հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -17

ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ

ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner