Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը/գրանցամատյան թիվ 2782/ և Հայկանուշ Վելիկի Զաքարյանի 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 5222 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 31/2 հասցեում գտնվող Հայկանուշ Վելիկի Զաքարյանին (ծնված՝1959 թվականի մայիսի 29-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0042- կադաստրային ծածկագրով հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ,Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Բաղրամյան փողոց 31/2 խանութ հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 31/2 հասցեում գտնվող Հայկանուշ Վելիկի Զաքարյանին(ծնված՝ 1959 թվականի մայիսի 29-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0042- կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 149,76 քմ արտաքին մակերեսով խանութը ճանաչել օրինական:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
4.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 589755(հինգ հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկանուշ Վելիկի Զաքարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: