Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 17-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-17022025-08-0078 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 46-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 156-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: