Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 9-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/0771/02/24 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 120-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բ․Ղարիբջանյան փողոց 31/10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հարություն Ներսիկի Հարությունյանի հողօգտագործման իրավունքը՝ 0,0031 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0031 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2.Սահմանել որ, քաղաքացին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին պետք է վճարի 60000(վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Ներսիկի Հարությունյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: