Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մարտի 2022 թվականի N 35-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԵՄԶԱՇԵՆ ԵՎ ՏՈՒՖԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3.21201 ԵՎ 2.49666 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2017 թվականի նոյեմբերի 13-ի «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի փոփոխության մասին» N 140-Ահրամանը՝ «Արթուր-91» սահմանափակ պատասխանատվությանընկերությանը տրամադրված N ԼՎ-144ա լեռնհատկացման ակտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և հաշվի առնելով «Արթուր-91» սահմանափակ պատասխանատվությանընկերության գործադիր տնօրենի 2022 թվականի փետրվարի 25-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն և Տուֆաշեն բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է`

1) ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետութան Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր՝ Պեմզաշեն) 3.21201 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը, որից վարելահող՝ 2.25150 հեկտար, արոտ՝ 0.89311 հեկտար, այլ հողատեսք՝ 0.06740 հեկտար (կադաստրային ծածկագիր` 08-093-0118-ից), փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած  «Արթուր-91» սահմանափակ պատասխանատվությանընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում իրականացնելու, հողամասը վարձակալելուև հողամասի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

2) ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետութան Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր՝ Տուֆաշեն) 2.49666 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասը (կադաստրային ծածկագիր` 08-111-0107-ից) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած «Արթուր-91» սահմանափակ պատասխանատվությանընկերության կողմից այդ հողամասում տուֆի արդյունահանում իրականացնելու, հողամասը վարձակալելուև հողամասի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն և Տուֆաշեն բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերինպատակայիննշանակություններըփոփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


Կողմ -21

ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ

ԲԱԳԴԱՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ

ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՌԱՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -1

ԱՍՏՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner