Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Վերոն Վլադիմիրի Մխիթարյանի 2024 թվականի հունվարի 11-ի թիվ 174 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0013-0003 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,13071 հա, որից 0.13071հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի N 1 որոշմամբ Սանասար Մխիթարի Մխիթարյանին, Վերոն Վլադիմիրի Մխիթարյանին և Աննի Սանասարի Մխիթարյանին հատկացված հողամասն է: Հաշվի առնելով, որ շենք-շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը,և Սանասար Մխիթարի Մխիթարյանին, Վերոն Վլադիմիրի Մխիթարյանին և Աննի Սանասարի Մխիթարյանին պատկանող շենք-շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 22.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը(ծածկագիր՝ 2023DPXKUX)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող, Սանասար Մխիթարի Մխիթարյանին (ծնված 1960 թվականի օգոստոսի 1-ին), Վերոն Վլադիմիրի Մխիթարյանին (ծնված 1967 թվականի հուլիսի 14-ին) և Աննի Սանասարի Մխիթարյանին(ծնված 1990 թվականի հուլիսի 7-ին) պատկանող անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Պեմզաշեն 5-րդ փողոց 1-ին նրբանցք 22 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Պեմզաշեն 5-րդ փողոց 1-ին նրբանցք 22 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սանասար Մխիթարի Մխիթարյանի, Վերոն Վլադիմիրի Մխիթարյանի և Աննի Սանասարի Մխիթարյանի հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,13071 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,13071 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3. հողատարածքում ինքնակամ կառուցված 154,31քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1,75քմ արտաքին մակերեսով սանհանգույցը և 5,56քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
4.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
5.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 117912(հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սանասար Մխիթարի Մխիթարյանին, Վերոն Վլադիմիրի Մխիթարյանին և Աննի Սանասարի Մխիթարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: