Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սերյոժա Մկրտչի Իգիթյանի (ծնված 1932 թվականի հունվարի 20-ին) 2024 թվականի հունիսի 11-ի N 3111 դիմումը և 2024 թվականի սեպտեմբերի 18-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-18092024-08-0181 որոշումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 1-ին նրբանցք տուն 1 հասցեում 08-002-0141-0018 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․01000հա մակերես, որից 63․1 քմ մակերեսով հողամասը Սերյոժա Մկրտչի Իգիթյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0․01000 հա մակերեսով հողամասը, որից 36․9 քմ հողամասը համատեղ սեփականություն օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /հիմք 1988թվականի մայիսի 20-ի տեխնիկական անձնագիր/ և Սերյոժա Մկրտչի Իգիթյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ.Նժդեհի փողոց 1-ին նրբանցք 11/2 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գ.Նժդեհի փողոց 1-ին նրբանցք 11/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սերյոժա Մկրտչի Իգիթյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․01000հա մակերեսով հողամասին չափով, որից 36․9 քմ հողամասը համատեղ սեփականություն ։
3.Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: