Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 210-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2024 թվականի N 210-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԼԵՏ ԺՈՐԱՅԻ ԱՓՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-002-0040-0257 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,002366 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Համլետ Ժորայի Ափոյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 23,66 քմ արտաքին մակերեսով խանութի(ներքին մակերեսը՝ 22,91քմ), շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0040-0257 կադաստրային ծածկագրով, 0,002366 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 23,66 քմ արտաքին մակերեսով խանութը (ներքին մակերեսը՝ 22,91քմ), շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0040-0257 կադաստրային ծածկագրով, 0,002366 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28102024-08-0005, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ ՀԲաղրամյանփողոց 22/6 խանութ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Համլետ Ժորայի Ափոյանին (ծնված՝ 1967 թվականի մայիսի 22-ին, անձնագիր AS0616291, տրված 2019 թվականի մայիսի 20-ին 028-ի կողմից)։

2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, 23,66 քմ-ի համար՝ 105093 (հարյուր հինգ հազար իննսուներեք դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ, շենք-շինությունների համար օտարման գին հաստատել 419279 (չորս հարյուր տասնինը հազար երկու հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 524372(հինգ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -20

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ

ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՍՏՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՅՈՒԼՎԱՐԴ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՌԱՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner