Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սաթենիկ Ռաֆիկի Ղազարյանի 2024 թվականի մայիսի 31-ի 2951 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում Ռոզա Արամի Ղազարյանին (ծնված 1926 թվականին), Կամսար Սանասարի Ղազարյանին (ծնված 1964 թվականի հուլիսի 15-ին), Սաթենիկ Ռաֆիկի Ղազարյանին (ծնված 1963 թվականի նոյեմբերի 10-ին), Գևորգ Կամսարի Ղազարյանին (ծնված 1985 թվականի հոկտեմբերի 26-ին), Աշոտ Կամսարի Ղազարյանին (ծնված 1987 թվականի մարտի 10-ին) 2002 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /№ 362415/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղում գտնվող 08-102-0015-0045 կադաստրային ծածկագրով 0,362 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սարալանջ 1-ին փողոց, 4-րդ փակուղի 5 բնակելի տուն հասցեն: