Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 27.12.2023թ. թիվ 611-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ սույն թվականի ապրիլի 15-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով: Ուսումնավարժությունը ժամանակին նախապատրաստելու և արդյունավետ անցկացնելու նպատակով.
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ –Նոր Կյանք գյուղի վարչական ղեկավար` Գևորգ Պետրոսյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի քարտուղար` Արա Սուքիասյան
2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին
3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝
1)մշակել և մինչ 05.04.2024թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,
2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,
3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 12.04.2024թ.
4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին
5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: