Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սողոմոն Խաչիկի Սարգսյանի 2024թվականի սեպտեմբերի 10-ի N 4944 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Գետափ գյուղում Սողոմոն Խաչիկի Սարգսյանին (ծնված՝ 1960 թվականի մարտի 07-ին), Սուսաննա Արտուշի Սարգսյանին (ծնված՝ 1961 թվականի դեկտեմբերի 06-ին), Հայկուշ Խաչիկի Նազարեթյանին (ծնված՝ 1955 թվականի նոյեմբերի 20-ին), Վիտալի Սողոմոնի Սարգսյանին (ծնված՝ 1986 թվականի մարտի 19-ին) և Հասմիկ Սողոմոնի Սարգսյանին (ծնված՝ 1987 թվականի հունիսի 14-ին) 2003 թվականի նոյեմբերի 03-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 03092024-08-0040/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափ գյուղում գտնվող 08-031-0001-0015 կադաստրային ծածկագրով 0,342հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գետափ 6-րդ փողոց, 14 հողամաս հասցեն: