Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող, 0,0088հա մակերեսով, 08-105-0206-0006 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 20 հողամաս հասցեն:
2.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 20 հողամաս հասցեում գտնվող, 2024 թվականի մարտի 22-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №22032024-08-0057 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-105-0206-0006 կադաստրային ծածկագրով, 0,0088հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում:
3.Նշել, որհողամասը՝
ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
գ) չի գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,
դ) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:
5.Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: