Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 76-րդ հոդվածի 1-ին կետով, 94-րդ հոդվածի   6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման  47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի բ/ ենթակետով և հիմք ընդունելով  Արթիկ  համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25112022-08-0047 վկայականը տրված 2022թվականի նոյեմբերի  25-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
    1.Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 1,0հա մակերեսով արոտավայրը /կադաստրային ծածկագիր 08-002-0244-0080/ մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու  նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1հա-ի համար 2750 (երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով համայնքի ղեկավարի գլխավորությամբ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: