Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Բաղրամյան փողոց 33/1 հասցեում գտնվող Ալվարդ Միշայի Բաբոյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի գործառնական նշանակության հողամասին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (N 14102022-08-0034, տրված 2022թվականի հոկտեմբերի 14-ին) կից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 33/3 հասցեում գտնվող 0,00135հա մակերեսով հողամասը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N17112022-08-0011, տրված 2022թվականի նոյեմբերի 17-ին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Ալվարդ Միշայի Բաբոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8(չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: