Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 990-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 990-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 08-002-0160-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 26/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոց 26/6 հասցեում գտնվող շինությունները կառուցվել են Արման Վարազդատի Ֆռանգյանի կողմից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոց 26/6 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հիմք ընդունելով Արման Վարազդատի Ֆռանգյանի 2025 թվականի հունիսի 6-ի թիվ 3116 դիմումը և 2023 թվականի դեկտեմբերի 31-ի հաշվառմանչափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 2023ZPZPPJ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0160-0008 կադաստրային ծածկագրով, 0,005434 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Տուֆագործների փողոց 26/6 բնակելի տուն հասցեն:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Տուֆագործների փողոց 26/6 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված 54,35 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(կիսանկուղ), 54,35 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(1-ին հարկ) և 59,97 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(2-րդ հարկ) համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռքբերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Արման Վարազդատի Ֆռանգյանին (ծնված՝ 1982 թվականի հունվարի 21-ին, անձնագիր՝ 017130253, տրված՝ 2025 թվականի հունվարի 16-ին 028-ի կողմից):

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner