Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հովածի 1-ին մասի 21-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ  մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ Է
1.     Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  ՙՄեծ Մանթաշ համայնքի  ավագանու  2021թվականի հոկտեմբերի  25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,06109 հեկտար հողամասի նկատմամբ քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 30-Ա  որոշան նախաբանի 3-րդ տողում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ  հոդվածի 1-ին մասի, 1-ին կետ, 2-րդ մասի դրույթներով» արտահայտության փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ  հոդվածի 8-րդ, 12-րդ, 16-րդ մասերի դրույթներով»:
2.    Որոշման մեջ որպես 1-ին կետ ավելացնել հետևյալը.  «1. Արթիկ շրջանային խորհրդի գործկոմի 1995թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ  քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանին վաճառված բենզալցակայանի և տարածքի ցանկապատի պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-079-0023-0040 կադաստրային ծածկագրով 0,06109 հեկտար հողամասի  նկատմամբ վերականգնել Ազատ Երջանիկի Չոբանյանի անհատույց օգտագործման իրավունքը»:
3.    Որոշման «1.»կետը փոխել  «2.», «2.»  կետը՝ «3.», «3.»կետը՝ «4.»,  «4.» կետը՝  «5.», «5.» կետը փոխել «6.», «6.» կետը «7.»:
4.    Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Ազատ Երջանիկի Չոբանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: