Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մնացական Վոլոդյայի Աշոտյանի 2025 թվականի հուլիսի 18-ի 3964 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, Մնացական Վոլոդյայի Աշոտյանին(ծնված՝ 1962 թվականի օգոստոսի 3-ին) պատկանող, 1996 թվականի օգոստոսի 27-ի Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 8 որոշմամբ հատկացված, 08-002-0069-0001 կադաստրային ծածկագրով, 0,06000հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործների փողոց 7-րդ նրբանցք 28 հողամաս հասցեն։ 2․ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործների փողոց 7-րդ նրբանցք 28 հողամաս հասցեում գտնվող, Մնացական Վոլոդյայի Աշոտյանի սեփականություն հանդիսացող, 0,06000 հա մակերեսով, 08-002-0069-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում: 3․Նշել, որ հողամասը՝ 1) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, 2) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, 3) չի գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, 4) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 5․Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: