Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-08102025-08-0105 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ․Նալբանդյան փողոց 27 հասցեի հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռուբիկ Վաղինակի Աջամօղլյանի գույքային իրավունքները վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 805-Ա որոշման մեջ «0,04000» թվերը փոխարինել «0,039055» թվերով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից։