|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2024 թվականի N 98-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՀՈՌՈՄ 7-ՐԴ ՓՈՂՈՑ 49/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Արամ Սերգեյի Մելիքսեթյանի 2023 թվականի հունվարի 23-ի թիվ 447 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող,2008 թվականի նոյեմբերի 26-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №03042024-08-0036 վկայականով փաստագրված,08-067-0075-0009 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 49/2 հասցեում գտնվող գույքային միավորը նվիրատվություն կատարել Արամ Սերգեյի Մելիքսեթյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին․ 1) Մելիքսեթյան Արամ Սերգեյի (ծնված 1957 թվականի մայիսի 10-ին)՝ ինքը 2) Մելիքսեթյան Նարեկ Արամի (ծնված 1988 թվականի հունիսի 3-ին)՝ տղան։ 2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա : 3․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ քաղաքացիների հետ կնքել պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ 4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՌԱՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|