Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ավետիք Բենիկի Չթեյանի 2024թվականի մարտի 14-ի N 1492 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Ավետիք Բենիկի Չթեյանի (ծնված 1957 թվականի հունիսի 01-ին) Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1985 թվականի օգոստոսի 20-ի նո․ 8 արձանագրությամբ հատկացված Արթիկ քաղաքի, հարավ-արևմտյան թաղամասում նո․3 կվարտալի նո․10 հասցեում գտնվող 08-002-0061-0050 կադաստրային ծածկագրով 0,05899հա մակերեսով հողատարածքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ս․Տեր-Գաբրիելյան փողոց, 20 հողամաս հասցեն:
2․Հողամասում առկա է անավարտ շինություն։