Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեիկատարմանվերահսկողությունըիրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքի ավագանու անդամի (անդամների) և (կամ) աուդիտորականմասնագիտացվածկազմակերպությանմիջոցովտարինմեկանգամպարբերականությամբ:
2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի կատարման վերահսկողության հիմնական խնդիրները՝
1) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգում,
2) բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգում,
3)բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատում,
4)բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանում,
5) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովում: