Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությամբ բաց աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող ՝ CHEVROLET NIVA 21230 մակնիշի 738 CG 61 հաշվառման համարանիշով (նույնականացման կոդ` X9L21230050079636) թեթև մարդատար ավտոմեքենաները և հաստատել մեքենայի օտարման մեկնարակային գինը` 800000 (ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հաստատել աճուրդի կանոնակարգը և աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
3. Աճուրդըկազմակերպելունպատակով՝
1) ստեղծելաճուրդայինհանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) հետևյալ անհատական կազմով`
ա) Անանիկ Ոսկանյան - հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար,
բ) Արա Սուքիասյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
գ) Վարդան Մակեյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավար խորհրդական
դ) Արկադի Թադևոսյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ
ե) Զորհաբ Հովսեփյան – հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական
զ) Տաթևիկ Չարչյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական
է) Վարդուհի Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ
ը) Ոսկան Վարդանյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության ավագանու անդամ
թ) Հովհաննես Սահակյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության» խմբակցության ավագանու անդամ
ժ) Արտակ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ազատական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ
ի) Հակոբ Մաթիլյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ
լ) Արթուր Աստոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ
2) Աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արկադի Թադևոսյանին, իսկ արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանին:
3. <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություն (աճուրդի կազմակերպիչ):