Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Սարատակ գյուղի բնակիչ Կարինե Շիրակի Մովսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 6846 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Սարատակ 1-ին փողոց 101 հասցեում գտնվող 08-105-0025-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,07027հա, որը Կամո Սաշայի Մկրտչյանին(ծնված 1979 թվականի սեպտեմբերի 20-ին) և Կարինե Շիրակի Մովսիսյանին(ծնված 1966 թվականի ապրիլի 11-ին) սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի ապրիլի 25-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N5 որոշում) և Կամո Սաշայի Մկրտչյանին և Կարինե Շիրակի Մովսիսյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարմանկարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող,08-105-0025-0002 կադաստրային ծածկագրով, 0,07027հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 1-ին փողոց 101 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սարատակ 1-ին փողոց 101 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կամո Սաշայի Մկրտչյանի(ծնված 1979 թվականի սեպտեմբերի 20-ին) և Կարինե Շիրակի Մովսիսյանի(ծնված 1966 թվականի ապրիլի 11-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,07027հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,07027հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ:
4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կամո Սաշայի Մկրտչյանին և Կարինե Շիրակի Մովսիսյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: