Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 2-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին,
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 28-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Փոքր Մանթաշի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափեր մասին>> թիվ 227-Ա որոշման 14, 15, 32 հավելվածներից հանել «Բարձր լեռնային հավելում /ՀՀ դրամ/» սյունակը, իսկ «Աշխատավարձի չափը» սյունակում աշխատավարձի չափը փոխել և հաշվել առանց հավելավճարների։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 28-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Փոքր Մանթաշի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափեր մասին>> թիվ 227-Ա որոշման 14, 15, 32 հավելվածները՝ նոր խմբագրությամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: