Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Սամվել Լեմվելի Մկրտչյանի 2023 թվականի մայիսի 29-ի թիվ 3326 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հառիճ գյուղում Լեմվել Վարդգեսի Մկրտչյանին (ծնված՝ 1929 թվականի հուլիսի 1-ին) և Շողակաթ Գաբրիելի Գասպարյանին (ծնված՝ 1927 թվականին) 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 1431174 վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող 08-063-0023-0013 կադաստրային ծածկագրով 0,114 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հառիճ 1-ին փողոց 20/1 բնակելի տուն հասցեն: