Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 94-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի 22-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի ա. բ․ և 6-րդ ենթակետի բ. պարբերություններով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 1250000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ, որից՝
1) Խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի զոհված (մահացած) զինծառայող Վազգեն Գագիկի Խաչատրյանի մորը՝ ՀերիքնազՉթեյանին 35 000 /երեսունհինգ հազար/ դրամ։
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների ժամանակ զոհված Համլետ Հաննիբալի Հովհաննիսյանի հորը՝ Հաննիբալ Արշալույսի Հովհաննիսյանին 40 000 /քառասուն հազար/ դրամ։
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ 1175000 /մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար/ համաձայն հավելվածի: