Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հասմիկ Սամվելի Հովհաննիսյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի N 5930 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Սամվել Ազատի Մադոյանին (ծնված 1958 թվականի հուլիսի 07-ին), Լաուրա Աղասու Հովհաննիսյանին (ծնված 1962 թվականի սեպտեմբերի 21-ին), Հասմիկ Սամվելի Հովհաննիսյանին (ծնված 1989 թվականի փետրվարի 14-ին) և Լուսինե Սամվելի Մադոյանին (ծնված 1990 թվականի հոկտեմբերի 16-ին) 2004 թվականի նոյեմբերի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1414227/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0073-0019 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 29-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4 հողամաս հասցեն: