Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայկ Սրապի Գասպարյանի 2024 թվականի հոկտեմբերի 02-ի թիվ 5399 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0060-0008 կադաստրային ծածկագրով, Հայկական ՍՍՀ Արթիկ քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 03 օրդերով հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․04000 հա, որը օգտագործում է Հայկ Սրապի Գասպարյանը: Օրինական 0․04000 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայկական ՍՍՀ Արթիկ քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 03 օրդեր), Հայկ Սրապի Գասպարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, Հայկ Սրապի Գասպարյանին (ծնված՝ 1955 թվականի հունվարի 13-ին) պատկանող, Հայկական ՍՍՀ Արթիկ քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 03 օրդերով հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Կասյան փողոց 15 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք, Կասյան փողոց 15 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայկ Սրապի Գասպարյանին հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․04000 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Սրապի Գասպարյանին, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: