Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք սեփականություն հանդիսացող N08012018-08-0047 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ 1-ին փողոց 6/1 մանկապարտեզ հասցեում գտնվող 08-030-0041-0023 կադաստրային ծածկագրով, 0,424649հեկտար մակերեսով հողամասը և ամրակայված շենք–շինությունները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286որոշման 38-րդ կետի ա/ ենթակետով և 39-րդ կետով և հիմք ընդունելով, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք սեփականություն հանդիսացող N08012018-08-0047 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ 1-ին փողոց 6/1 մանկապարտեզ հասցեում գտնվող 08-030-0041-0023 կադաստրային ծածկագրով, 0,424649հեկտար մակերեսով հողամասը և ամրակայված շենք–շինությունները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից: