Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 21-րդ կետերով, 88-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 8-րդ մասով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 77-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1283-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի և 2-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականի համար գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:
3. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիբնակավայրերիվարչականտարածքում 2024 թվականիհամայնքայինանասնաբույժիկողմիցմատուցվողվճարովիանասնաբուժական ծառայություններիառաջարկվող տեղական վճարներիդրույքաչափերըսահմանել՝ համաձայն թիվ 2,1 հավելվածի ։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների` մեկ սանի մեկ օրվա սննդի գումար հատկացնել 380 դրամ, ամսեկան (8000դրամի) չափով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից: