Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արեգնազան Կարապետի Վարագյանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 6315 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի ,,Լմբատ-2,, թաղամասում 08-002-0067-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,03081 հա մակերես, որը օգտագործում է Արեգնազան Կարապետի Վարագյանը: Օրինական 0,03081 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը (հիմք՝ Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 16-ի թիվ 3 որոշում) Արեգնազան Կարապետի Վարագյանի (ծնված 1958 թվականի մայիսի 17-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Լմբատ-2 թաղամասում գտնվող 08-002-0067-0001 կադաստրային ծածկագրով, 0,03081հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Հ․Այվազովսկու փողոց, 41 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Հ․Այվազովսկու փողոց, 41 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արեգնազան Կարապետի Վարագյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,03081հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,03081հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արեգնազան Կարապետի Վարագյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: