Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Անդրանիկ Դավթի Աթոյանի 2024թվականի հունիսի 17-ի N 3215 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Արաքսյա Աբգարի Աթոյանին (ծնված 1934թվականին) և Դավիթ Ալբերտի Աթոյանին (ծնված 1967 թվականի մայիսի 27-ին) 2002 թվականի սեպտեմբերի 18-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 342473/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0006-0044 կադաստրային ծածկագրով 0,060 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 12 հողամաս հասցեն: