Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուզան Լուկաշի Խաչատրյանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ 3841 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0016-0020 կադաստրային ծածկագրով, Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրով փաստագրված /գրանցամատյան թիվ 4832/ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․08371 հա, որը օգտագործում են Ռուզան Լուկաշի Խաչատրյանը, Գոռ Մհերի Խլղաթյանը, Սյուզաննա Մհերի Խլղաթյանը և Գևորգ Մհերի Խլղաթյանը: Օրինական 0․08371 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր /գրանցամատյան թիվ 4832/), Ռուզան Լուկաշի Խաչատրյանի, Գոռ Մհերի Խլղաթյանի, Սյուզաննա Մհերի Խլղաթյանի և Գևորգ Մհերի Խլղաթյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի 8-րդ փողոց 12/1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուզան Լուկաշի Խաչատրյանի, Գոռ Մհերի Խլղաթյանի, Սյուզաննա Մհերի Խլղաթյանի և Գևորգ Մհերի Խլղաթյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․08371 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություն:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզան Լուկաշի Խաչատրյանին, Գոռ Մհերի Խլղաթյանին, Սյուզաննա Մհերի Խլղաթյանին և Գևորգ Մհերի Խլղաթյանին, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: