Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 880-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2025 թվականի N 880-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 22 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՉԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԳԱԼԻՆԱ ՄԻԽԱՅԵԼՈՎՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՏԱՆՅԱ ՀՐԱՉԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Հրաչիկ Սամսոնի Կարապետյանի 2025 թվականի մայիսի 21-ին N 2796 դիմումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող 08-113-0073-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,01618հա մակերես, որը օգտագործում են Հրաչիկ Սամսոնի Կարապետյանը (ծնված 1950 թվականի հուլիսի 18-ին), Գալինա Միխայելովնա Կարապետյանը (ծնված 1956 թվականի մարտի 06-ին) և Տանյա Հրաչիկի Կարապետյանը (ծնված 1976 թվականի օգոստոսի 21-ին): 0,01618հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:     Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք 1991 թվականի ապրիլի 16-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ), և Հրաչիկ Սամսոնի Կարապետյանի, Գալինա Միխայելովնա Կարապետյանի և Տանյա Հրաչիկի Կարապետյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Փանիկ գյուղում գտնվող շինոթյանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ, 2-րդ փողոց, 22 շինություն:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Սամսոնի Կարապետյանի, Գալինա Միխայելովնա Կարապետյանի և Տանյա Հրաչիկի Կարապետյանի հողօգտագործման իրավունքը՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,01618հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,01618հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

3.Հողամասում առկա է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ պարիսպ և օժանդակ շինություն:

4․Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչիկ Սամսոնի Կարապետյանին, Գալինա Միխայելովնա Կարապետյանին և Տանյա Հրաչիկի Կարապետյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner