Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 194-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2024 թվականի N 194-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 5-րդկետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդհոդվածի 1-ինմասի 1-ինկետով, 34-րդհոդվածի 1-ին, 2-րդև 3-րդմասերով,  ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի   «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «622327000 վեց հարյուր քսաներկու միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «688088600 վեց հարյուր ութսունութ միլիոն ութսունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ  բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 60% - 65761600 (վաթսունհինգ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։/ 

 2․ Ծախսային մաս

1)     Ճանապարհային տրանսպորտ բաժնի 0451 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «265414724 երկու հարյուր վաթսունհինգ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր քսանչորս» թիվը և բառերը փոխարինել «357137024 երեք հարյուր հիսունյոթ միլիոն մեկ հարյուր երեսունյոթ հազար քսանչորս» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 60% - 65761600 (վաթսունհինգ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում և ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի լրացուցիչ աշխատանքներ, համայնքի բյուջեից հատկացում՝-11253700 (տասնմեկ միլիոն երկու հարյուր հիսուներեք հազարյոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի 6-րդ, 7-րդ, 2-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագիր՝ 14707000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր յոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

2) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 0661 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «56439300 հիսունվեց միլիոն չորս հարյուր երեսունինը հազար երեք հարյուր» թիվը և բառերը փոխարինել «101742800 մեկ հարյուր մեկ միլիոն յոթ հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում՝ 45303500 (քառասունհինգմիլիոներեքհարյուրերեքհազարհինգհարյուր) ՀայաստանիՀանրապետությանդրամ:/

3) Ջրամատակարարում բաժնի 0631 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ

վերանորոգում» 5113 հոդվածում գրված «62028700 վաթսուներկումիլիոնքսանութհազարյոթհարյուր» թիվը և բառերը փոխարինել «0 զրո» թվով և բառերով։ 

4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 0161դասակարգմամբ

ա/«Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «4000000 չորս միլիոն» թիվը և բառերը փոխարինել «3000000 երեքմիլիոն» թվով և բառերով։ 

բ/ «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում գրված «17000000 տասնյոթ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «16050000 տասնվեց միլիոն հիսուն հազար» թվով և բառերով։ 

5) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 0823 դասակարգմամբ«Այլընթացիկդրամաշնորհներ» 4639 հոդվածումգրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել «1000000 մեկմիլիոն» թվով և բառերով։ /«Սանհանգույցի վերանորոգում Սարատակ բնակավայրի մշակույթի տանը» դրամաշնորհային ծրագիր/ 

6) Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 0981 դասակարգմամբ«Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում գրված «14748600 տասնչորս միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «15698600 տասնհինգ միլիոն վեց հարյուր իննսունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրատվություն՝ 950000 (ինը հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

7) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 0111 դասակարգմամբ «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում գրված«33000000 երեսուներեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «23764500 քսաներեք միլիոն յոթ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր» թվով և բառերով։


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner