Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Հակոբի Ասլանյանի 2025 թվականի հունվարի 31-ի N 584 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Վալենտինա Իվանովնա Ասլանյանին (ծնված 1944 թվականի սեպտեմբերի 07-ին) և Հովհաննես Հակոբի Ասլանյանին (ծնված 1976 թվականի հուլիսի 26-ին) 2001 թվականի դեկտեմբերի 28-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 348098/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող 08-113-0087-0008 կադաստրային ծածկագրով 0,04հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ, 25-րդ փողոց, 1-ին նրբանցք, 16 հողամաս հասցեն: