Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Գնել Լևիկի Գևորգյանի 2025 թվականի հունիսի 09-ի թիվ 3150 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Լևիկ Գառնիկի Գևորգյանին(ծնված 1940 թվականի հունվարի 01-ին), Բելա Աթոսի Գևորգյանին(ծնված 1941 թվականի դեկտեմբերի 07-ին), Արշալույս Լևիկի Գևորգյանին(ծնված 1965 թվականի սեպտեմբերի 09-ին), Գնել Լևիկի Գևորգյանին(ծնված 1967 թվականի հունվարի 05-ին) և Մանուշ Լևիկի Գևորգյանին(ծնված 1971 թվականին) պատկանող, 2002 թվականի դեկտեմբերի 12-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №354961 վկայականով փաստագրված, 0․163 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 1-ին խճուղի, 4-րդ փակուղի, 4 հողամաս հասցեն: