Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 139-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գ․ Նարեկացու փողոց 55 բնակելի տուն հասցեում գտնվող, Ժորժիկ Վաղարշակի Բուդաղյանի(ծնված 1990 թվականի հունվարի 25-ին) և Մարիամ Համբարձումի Նիկոյանի (ծնված 1991 թվականի մայիսի 24–ին) սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության,0,0624հա մակերեսով հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15062023-08-0006, տրված՝ 2023 թվականի հունիսի 15-ին) կից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 55/1 հողամաս հասցեում գտնվող, Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող, 0,00986հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10072024-08-0021, տրված՝ 2024 թվականի հուլիսի 10-ին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Ժորժիկ Վաղարշակի Բուդաղյանին և Մարիամ Համբարձումի Նիկոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ դրամ յոթ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել որ, քաղաքացին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին պետք է վճարի 185142 (հարյուր ութսունհինգ հազար հարյուր քառասուներկու դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը:
4.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժորժիկ Վաղարշակի Բուդաղյանին և Մարիամ Համբարձումի Նիկոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: