Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին’’ (4637) հոդվածում նախատեսված գումարից՝ 800000 /ութ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի N 4 հիմնականդպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ անվտանգության ազդանշանային համակարգերի և տարածքի տեսանկարահանող սարքերի ձեռքբերման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|