Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Իսկուհի Գեյմանի Կարապետյանի 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4571 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Իսկուհի Գեյմանի Կարապետյանին(ծնված 1962 թվականի փետրվարի 02-ին) պատկանող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 176 վկայագրով փաստագրված, 08-021-0047-0011 կադաստրային ծածկագրով, 0․019հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Արևշատ 1-ին փողոց 2-րդ նրբանցք 10 հողամաս հասցեն: