Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համանքի սեփականություն հանդիսացող հատուկ տեսակի համակցված թափքով կամազ մակնիշի 599 cc 61 պետհամարանիշերով ավտոմեքենան վարձակալության իրավունքով տրամադրել «Շինարար Նարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սահմանել, որ «Շինարար Նարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սույն որոշմամբ վարձակալության հանձնված մեքենան կարող է օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համանքի կարիքների համար մատուցվող ծառայությունների իրականացման նպատակով:
3. Մեքենայի վարձակալական վճար սահմանել՝ 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Մինչև օրենքով սահմանված կարքով մեքենայի վարձակալության իրավունքի գրանցումը մեքենան հանձնել «Շինարար Նարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիրապետմանը: