Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 118-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 118-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի   1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մաս

1)«Այլ դոտացիաներ» 1254 տողում գրված «10185292 տաս միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր իննսուներկու» թիվը և բառերը փոխարինել «0 զրո» թվով և բառով:

2) «Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» 1393 տողում գրված «339718608 երեք հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր տասնութ հազար վեց հարյուր ութ» թիվը և բառերը փոխարինել «349910167 երեք հարյուր քառասունինը միլիոն ինը հարյուր տաս հազար մեկ հարյուր վաթսունյոթ» թվով և բառերով:

2. Ծախսային մաս

1) Գյուղատնտեսություն բաժնի  04.2.1 դասակարգմամբ 

ա) «Այլ նպաստներ բյուջեից» (4729) հոդվածում գրված «339718700 երեք հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր տասնութ հազար յոթ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «339718608 երեք հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր տասնութ հազար վեց հարյուր ութ» թվով  և բառերով: 

բ) «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» (4112) հոդվածում գրված «10185200 տաս միլիոն մեկ հարյուր ութսունհինգ  հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «0» թվով  և բառերով:

գ) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» (4111) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «10191559 տաս միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր հիսունինը» թվով  և բառերով:

2) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի  01.1.1 դասակարգմամբ 

ա) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» (4111) հոդվածում գրված «414600000 չորս հարյուր տասնչորս միլիոն վեց հարյուր  հազար» թիվը և բառերը փոխարինել «407600000 չորս հարյուր յոթ միլիոն վեց հարյուր հազար» թվով  և բառերով: 

բ) «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «24836800 քսանչորս միլիոն ութ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «20428800 քսան միլիոն չորս հարյուր քսանութ հազար ութ հարյուր» թվով  և բառերով:

3) Փողոցների լուսավորում բաժնի  06.4.1 դասակարգմամբ 

ա) «Էներգետիկ ծառայություններ» (4212) հոդվածում գրված «40000000 քառասուն միլիոն» թիվը և բառերը փոխարինել «47000000 քառասունյոթ միլիոն» թվով  և բառերով: 

բ) «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «603000 վեց հարյուր երեք հազար» թվով  և բառերով:/Համայնքի թվով 12 բնակավայրերում լուսավորության ցանցի անցկացման աշխատանքների  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում- համայնքի ներդրում՝ ծրագրի արժեքի 45%/:

 4) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «5095000 հինգ միլիոն իննսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «6150000 վեց միլիոն մեկ հարյուր հիսուն հազար» թվով  և բառերով:/Համայնքում տուֆ քարով սալապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում- համայնքի ներդրում՝ 560000 /հինգ հարյուր վաթսուն հազար/ դրամ՝ ծրագրի արժեքի 40%, ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում- համայնքի ներդրում՝ 495000 /չորս հարյուր իննսունհինգ հազար/ դրամ՝ ծրագրի արժեքի 55%/:

5) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ բաժնի 06.6.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1465500 մեկ միլիոն չորս հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր» թվով  և բառերով:/Համայնքում բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների համար նախագծահետազոտական ծախսեր- համայնքի ներդրում՝ 753500 /յոթ հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր/ դրամ՝ ծրագրի արժեքի 55%, գազատարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում- համայնքի ներդրում՝ 712000 /յոթ հարյուր տասներկու հազար/ դրամ՝ ծրագրի արժեքի 40%/:

6) Ջրամատակարարում բաժնի 06.3.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «242000 երկու հարյուր քառասուներկու հազար» թիվը և բառերը փոխարինել «1141500 մեկ միլիոն մեկ հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր» թվով  և բառերով:/Համայնքում խմելու ջրի  հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում- համայնքի ներդրում՝ 899500 /ութ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր/ դրամ՝ ծրագրի արժեքի 35%/:

 7) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «385000 երեք հարյուր ութսունհինգ հազար» թվով  և բառերով:/Համայնքում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում- համայնքի ներդրում՝ ծրագրի արժեքի 35%/:

 

 

 

 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner