Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Աղունիկ Հայկի Դավթյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 35,69քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 26,21քմ) բնակելի տան, 81,13քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 67,62քմ)ավտոտնակի, 5,35քմ մակերեսով պարիսպի և 1,05քմ մակերեսով պարիսպի, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0032-0002 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 35,69քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 26,21քմ) բնակելի տունը, 81,13քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 67,62քմ) ավտոտնակը, 5,35քմ մակերեսով պարիսպը և 1,05քմ մակերեսով պարիսպը, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0032-0002 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122023-08-0015, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Վ․Սուրենյանց փողոց 2 բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Աղունիկ Հայկի Դավթյանին (ծնված 1976 թվականի հունվարի 26-ին, նույնականացման քարտ՝ 013181680, տրված 2022 թվականի նոյեմբերի 25-ին 028-ի կողմից)։
2. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,8 (հազար ութ հարյուր յոթանասունյոթ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, շենք-շինությունների համար օտարման գին հաստատել 401104 (չորս հարյուր մեկ հազար հարյուր չորս դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 1152224 (մեկ միլիոն հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր քսանչորս դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: