Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Կարինե Պետրոսի Բաղդասարյանի 2025 թվականի ապրիլի 29-ի N 2347 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Վաչագան Վազգենի Աշոտյանին (ծնված 1965 թվականի հունվարի 25-ին), Կարինե Պետրոսի Բաղդասարյանին (ծնված 1971 թվականի հունվարի 08-ին), Մարինե Վաչագանի Աշոտյանին (ծնված 1995 թվականի մարտի 08-ին), Սուսաննա Վաչագանի Աշոտյանին (ծնված 1992 թվականի հոկտեմբերի 03-ին) և Վազգեն Վաչագանի Աշոտյանին (ծնված 1935թվականի մարտի 04-ին) պատկանող 2006 թվականի մարտի 23-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1274969/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության 18 շենք, 4 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Անկախության փողոց, 18 շենք, 8 բնակարան հասցեն: