Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Եկամտային մաս
«Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ» (սուբվենցիաներ) 1261 տողում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «304741900 երեք հարյուր չորս միլիոն յոթ հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում 75% - 232510.0 (երկու հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում 65% - 72231900 (յոթանասուներկու միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:
2. Ծախսային մաս
1) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «2810400 երկու միլիոն ութ հարյուր տաս հազար չորս հարյուր» թիվը և բառերը փոխարինել «235320400 երկու հարյուր երեսունհինգ միլիոն երեք հարյուր քսան հազար չորս հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեի հատկացում 75% -232510000 /երկու հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
2) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «72231900 յոթանասուներկու միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր» թվով և բառերով: / «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեի հատկացում 65%/: