Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանի 2025 թվականի փետրվարի 03-ի թիվ 650 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող, 08-002-0023-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,04937հա մակերես, որից 0,0400հա մակերեսով հողամասը Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանի, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանի և Մարիա Ռաֆիկի Իգիթյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից օգտագործվող 0,00937հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2025 թվականի հունվարի 31-ի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 486, գրանցամատյան թիվ 487/ և Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանի (ծնված 1960 թվականի մարտի 13-ին), Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանի (ծնված 1964 թվականի փետրվարի 23-ին) և Մարիա Ռաֆիկի Իգիթյանի (ծնված 1957 թվականի փետրվարի 16-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ղարիբջանյան փողոց թիվ 10 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանի, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանի և Մարիա Ռաֆիկի Իգիթյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,0400հա մակերեսով հողամասին կից 0,00937հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04937հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված շինությունները թողնել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանին, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանին և Մարիա Ռաֆիկի Իգիթյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: