Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 06112023-08-0034 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 9-րդ փողոց 4/1 մանկապարտեզ հասցեում գտնվող 08-046-0015-0020 կադաստրային ծածկագրով 0,19614 հեկտար մակերեսով հողամասը և ամրակայված շենք-շինությունները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 38-րդ կեի ա) ենթակետով և 39-րդ կետով և հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 06112023-08-0034 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 9-րդ փողոց 4/1 մանկապարտեզ հասցեում գտնվող 08-046-0015-0020 կադաստրային ծածկագրով 0,19614 հեկտար մակերեսով հողամասը և ամրակայված շենք-շինությունները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։